«Այրված կենդանակերպ» գիրքը մեկ ընտանիքի միջոցով ներկայացնում է ողջ հայ ժողովրդի պատմությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաթենիկ Մկրտչյանի «Այրված կենդանակերպ» գիրքը ներկայացնում է մի ընտանիքի հարյուրամյա պատմություն: Պատմությունը սկսվում է 1915-ից և շարունակվում մինչ 2015 թվական՝ ներկայացնելով մի ամբողջ ժողովրդի պատմություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքի շնորհանդեսը կայացավ հոկտեմբերի 27-ին Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում:

«Այրված կենդանակերպ» վերնագիրը սիմվոլիկ է: Գիրքը կենդանակերպի սիմվոլն է, որի մեջ գրված են ճակատագրեր: Տատն այրում է գիրքը և մի պտղունց գցում կերակրի մեջ, որպեսզի մարդիկ, որոնք կորցրել են իրենց հույսը, հավատը և սերը, մոռանան ամենը, կրկին ստանան ապրելու կերպը»,-գրքի գաղափարը ներկայացրեց հեղինակ Սաթենիկ Մկրտչյանը:

Գիրքը ներկայացնում է մի տոհմի հարյուրամյա պատմություն: Պատմությունը սկսվում է 1915 թվականից և շարունակվում մինչ 2015 թվական: Ընտանիքի պատմությունով ներկայացվում է ողջ ժողովրդի 100 տարվա կենսակերպը՝ կորուստներով, վերելքներով և վայրէջքներով: Գիրքը բաղկացած է երկու մասից: Առաջին մասը կոչվում է «Այրված կենդանակերպ», իսկ երկրորդը՝ «Գիրք մնացորդաց»:

«Երկրորդ գրքի վերնագիրը հուշում է, որ այն երկրաշարժի մնացորդների մասին է: Երկրաշարժից հետո չէի կարողանում ուշքի գալ և գրեցի այս գիրքը: Այն գրելիս աշխատել եմ բավականին երկար, ավարտել եմ 2015 թվականին»,-ասաց հեղինակն ու հավելեց՝ գիրքը կարող է աշխարհին ներկայացնել հայերին

Գրքի խմբագիր Նանեի կարծիքով՝ «Այրված կենդանակերպ»-ը կարելի է համարել մի փոքրիկ Հայոց պատմություն՝ ցավալի դեպքերով և հաղթանակներով: Նա կարևորեց հատկապես գրքի արժեքային համակարգը: Այն հրաշալի բարոյական դաս է տալիս: «Այրված կենդանակերպ»-ում ամեն ինչ այնքան խտացված է ներկայացված, որ ընդգրկված են հայ ժողովրդի պատմական գրեթե բոլոր իրադարձությունները»,-ասաց խմբագիրն ու հավելեց՝ նման գրողի սրտացավ գրականությունն է ապագայում թողնելու հայ ժողովրդի ճիշտ պատմությունը:

Արձակագիր Ալիս Հովհաննիսյանի կարծիքով՝ գիրքը բացառիկ գործ է, որը հիշեցնում է էպոս: «Սա այն եզակի գրքերից է, որում հանդես են գալիս շատ հերոսներ: Հերոսների նման առատությունը հանդիպում է հիմնականում էպոսներում»,-եզրափակեց նա:

«Այրված կենդանակերպ»-ը Սաթենիկ Մկրտչյանի 9-րդ գիրքն է:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում