Սփյուռք

Արամ Ա Վեհափառը Հունաստանի ԱԳՆ հրավերով մեկնել է Աթենք

1 րոպեի ընթերցում

Արամ Ա Վեհափառը Հունաստանի ԱԳՆ հրավերով մեկնել է Աթենք

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը հոկտեմբերի 27-ին մեկնել է Աթենք՝ Հունաստանմի արտաքին գործերի նախարարության հրավերով մասնակցելու պետության կողմից կազմակերպված միջազգային համագումարի: Համագումարը նվիրված է մասնավորապես Միջին Արևելքում կրոնների ու մշակույթների համակեցությանն ու երկխոսությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո մամլո դիվանից:

Հոկտեմբերի 29-ին Վեհափառ Հայրապետը հանդիպելու է հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում