Սեր և բարություն քարոզող «Անձնվեր ծառը» գիրքը հանձնվեց ընթերցասերների դատին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գրող, սցենարիստ և մուլտիպլիկատոր Շել Սիլվերսթինի «Անձնվեր ծառը» ստեղծագործությունը բարոյական ուղերձ է, ուղեցույց նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաներին: Այն նրանց կօգնի ընթերցանության նոր հմտությունները ձեռք բերել: Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի 24-ին Բյուրոկրատ գրախանութում:

«Այս ստեղծագործությանը ծանոթացել եմ 90-ական թվականներին, երբ Հայաստանից մեկնեցի ԱՄՆ ու սկսեցի դասավանդել տեղի պետական դպրոցներից մեկում: Կարդալով այն` հասկացա, որ «Անձնվեր ծառը» ոչ միայն յոթ տարեկան երեխաների, այլև հասուն մարդկանց համար է: Գիրքն ունի խորը պատգամ, ըստ որի` սերն անշահախնդիր է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց գրքի թարգմանիչ Լիլիթ Բոյամյանը:

Անդրադառնալով հեղինակին` թարգմանիչը նշեց, որ Սիլվերսթինն ինքնատիպ ձեռագիր ունի: «Նա նաև չափածո ստեղծագործություններ է գրել, բայց «Անձնվեր ծառը» նրա ամենահայտնի աշխատանքն է, որին մի շարք փիլիսոփաներ են անդրադարձել: Շել Սիլվերսթինը շատ պարզ է գրում, և ես պահպանել եմ այդ պարզությունն ու զուլալությունը»,-ընդգծեց Բոյամյանը:

«Արևիկ» հրատարակչության տնօրեն Սաբեթ Հովհաննիսյանի խոսքով` գիրքը դասական բեսթսելեր է: Նա շեշտեց, որ հեղինակը կարևոր երևույթների մասին անմիջական և գունագեղ լեզվով է խոսել:

Հայաստանում Ամերիկայի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը խոստովանեց, որ «Անձնվեր ծառը» ստեղծագործությունը բազմիցս ընթերցել է իր զարմիկների համար և հուզվել: «Կարծում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը, կարդալով այն, պետք է մտածի, թե ո”վ է իր «անձնվեր ծառը»»,-ասաց Միլսը:

«Անձնվեր ծառը» գիրքը ճանաչված է ողջ աշխարհում:

Առաջին հերթին այն առաջ է քաշում ծնողի և զավակի, բնության և մարդու միջև անշահախնդիր սիրո, բարեկամության և հավատարմության գաղափարը: «Քեռի Շելբին», ինչպես անվանում են հեղինակին ԱՄՆ-ում, «Անձնվեր ծառը» գիրքը ստեղծելիս, օգտագործել է մուլտիպլիկատորի իր հմտություններն ու կարողությունները: Դա ակնհայտ նկատվում է հեղինակի տպավորիչ պատկերազարդումներում: Գիրքը բեսթսելեր է համարվում ողջ աշխարհում:

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից