Մշակույթ

Շառլ Ազնավուրն ու նրա քույրն Իսրայելում պարգևատրվելու են Ռաուլ Վոլենբերգի մեդալով

1 րոպեի ընթերցում

Շառլ Ազնավուրն ու նրա քույրն Իսրայելում պարգևատրվելու են Ռաուլ Վոլենբերգի մեդալով

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի նախագահի նստավայրում Ռաուլ Վոլենբերգի անվան միջազգային կազմակերպության (IRWF) կողմից կպարգեւատրվեն աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը եւ նրա քույրը՝ Աիդան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով asbarez.com-ին, Շառլ Ազնավուրը և Աիդան կստանան Ռաուլ Վոլենբերգի մեդալ։ Պարգևատրման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին: Ազնավուրին կընդունի Իսրայելի նախագահը:

Ազնավուրներն այս պարգևին արժանանում են մարդասիրական մոտեցման համար: Փարիզում նացիստական օկուպացիայի տարիներին Շառլի և Աիդայի մայրը՝ Քնարը, հայրը՝ Միշան, ինչպես նաեւ հենց իրենք, այդ դժվարին շրջանում իրենց բնակարանում թաքցրել եւ փրկել են ֆաշիստների կողմից հետապնդվող հայերի, հրեաների` վտանգելով նաև իրենց կյանքը։

Շառլ Ազնավուրը միջոցառմանը ներկա կգտնվի որդու` Նիկոլասի, հետ: Նրանք էլ կընդունեն նաև Աիդայի մեդալը, որովհետև վերջինս չի կարողանա մասնակցել արարողությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում