ՀՀ Նախագահը ոստիկանության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի համակարգային լուծումների անհրաժեշտություն է տեսնում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը օրինազանց և կոռումպացված ոստիկանին համակարգի համար չարիք է համարում: ՀՀ ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում ունեցած ելույթում ՀՀ Նախագահն ընդգծել է, որ օրինազանց և կոռումպացված ոստիկանը ստվերում է կատարված մեծ աշխատանքի արդյունքները, խոչընդոտում համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի լիարժեք իրականացմանը: «Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ծառայողական քննություններ իրականացնելն ու դրանց արդյունքում կարգապահական տույժեր կիրառելը, իսկ հանցանք կատարելու դեպքում՝ նաև քրեական պատասխանատվության ենթարկելը կարևոր են, բայց բավարար չեն: Հարկավոր է զուգահեռաբար գտնել համակարգային այնպիսի լուծումներ, որոնց շնորհիվ իրապես կփոխվի ոստիկանության ողջ համակարգը: Ոստիկանապետն ինձ ասում է՝ տեսեք 40 քրեական գործ ենք հարուցել համակարգի աշխատողների նկատմամբ: Բայց հավատացեք՝ նույնիսկ հարուցված քրեական գործերի քանակով չէ, որ պետք է փոխել մթնոլորտը, հատկապես, որ այդ հարուցված գործերի մեծ մասը հարուցվել է ոչ ձեր նախաձեռնությամբ: Կարևոր է, որպեսզի միջին օղակի սպաները, շարքային ոստիկանները տեսնեն ոստիկանության ղեկավար կազմի անզիջում պայքարը տարբեր երևույթների դեմ: Համոզված եղեք, եթե նրանք տեսնեն, ապա տասն անգամ կմտածեն, նոր ինչ-որ բան կանեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ Նախագահը համոզված է, որ միայն այդ ձևով կարելի է հասնել համակարգում լուրջ խնդիրների լուծմանը: «Այլ ճանապարհ չկա: Իսկ եթե տեսան, որ ղեկավար կազմը ելնելով, այսպես ասած, տարբեր հանգամանքներից, հատկապես նրանից, որ լավ կադրեր չկան կամ չգիտեմ՝ տարբեր այլ պատճառներից, ներողամտություն է ցուցաբերում, ընդհանրապես հակված չէ խիստ պատժելու, ապա գործերը միշտ լինելու են մեզ ոչ բավարարող:Անհրաժեշտ են հստակ քայլեր, որոնք համոզիչ կլինեն Հայաստանի ժողովրդի համար, ում ծառայելու է կոչված ոստիկանությունը: Դուք պետք է հստակ ցույց տաք ապացուցվեք, որ ոստիկանները լինելու են շատ ավելի զգոն, շատ ավելի բարեխիղճ և շատ ավելի պատրաստված ու կարգապահ»,- ասել է Նախագահը:

Նախագահ Սարգսյանը շեշտել է, որ կարող են հասնել և պետք է հասնեն դրան: Նրա համոզմամբ՝ Հայաստանի հասարակության յուրաքանչյուր անդամ ոստիկանին պետք է համարի իր պաշտպանը, նրանից պետք է ակնկալի աջակցություն ցանկացած դժվարության դեպքում: «Վստահ եղեք, որ մեր պետությունը միշտ պատրաստ է ամուր թիկունք լինել ոստիկանին, նրա ծառայության արդյունավետությունը բարձրացնող բոլոր նախաձեռնություններին ու նաև վստահ եղեք, որ մենք պարբերաբար լուծելու ենք կարևոր սոցիալական խնդիրներ: Միգուցե այսօր կամ մեկ այլ առիթով ոստիկանապետն արդեն ձեզ կտեղեկացնի, թե մենք ինչպիսի սոցիալական խնդիր ենք լուծելու սկսած 2018թ. հունվարի 1-ից: Կարծում եմ՝ մենք դեռ հավելյալ հնարավորություն ենք ունենալու գնահատելու ոստիկանության հետագա գործունեությունը: Հուսով եմ, որ այդ ժամանակ կկարողանանք խոսել և արձանագրել զգալի ձեռքբերումներ»,- եզրափակել է Սերժ Սարգսյանը:

Հայերեն

Սեպտեմբերի 26-ի միջոցառումների անոնս

Եվրոպայի հանցակցությունն Իրանի դեմ պատերազմում անպատասխան չի մնա. Ղարիբաբադի

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման կազմակերպչական հարցերը

Արարատ Միրզոյանն ու Նասեր Բուրիտան քննարկել են Հայաստանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը ձգտում է դառնալ ԵՄ-ի կայունության և ապագայի կարևոր օղակ. BTA

Թրամփը Սիի հետ հանդիպումը որակել է «արդյունավետ»՝ նշելով, որ հսկայական մասշտաբի իրադարձություններ են սպասվում

Կատարի վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք ավտոմեքենաների և այլ շարժական գույքի էլեկտրոնային աճուրդների ցանկը

Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունների ընթացքը

ԲԸՏՄ-ում քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հանքային ռեսուրսների ոլորտում համագործակցության հեռանկարները