Գրականության և արվեստի թանգարանն անգնահատելի գանձ է նվեր ստացել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ձեռագրային բազմահազար նվիրատվությունները համալրվեցին ևս մեկ կարևոր ցուցանմուշով: Փարիզաբնակ մտավորական, գրող, թարգմանիչ, թանգարանի վաղեմի բարեկամ Հրայր Հրաչյանը հոկտեմբերի 20-ին թանգարանին նվիրաբերեց Միսաք Մեծարենցի հանրահայտ «Տո˜ւր ինծի, Տե˜ր, ուրախությունն անանձնական» աղոթք-բանաստեղծության ինքնագիրը:

«Հայ պոեզիայի այս գլուխգործոցը Մեծարենցը հյուսել է կյանքի վերջին ամիսներին` կոչելով այն «Արդի մարդուն «Հայր մերը»: Այն բաղկացած է երեք էջից և, ըստ իս, դա հանճարեղ աղոթք է, որը գրողը նվիրել է իր մեծանուն նախորդի` Պետրոս Դուրյանի եղբորը` Եղիշե Արքեպիսկոպոս Դուրյանին»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը:

Նա ընդգծեց, որ թանգարանի մշտական ցուցադրության մեջ ընդգրկվել են մատանին, որը Միսաք Մեծարենցը նվիրել է մորը, և Մեծարենցի առաջադիմության թերթիկը, որը գրողը ստացել է Պոլսի կենտրոնական վարժարանում ուսանելիս: «Տո˜ւր ինծի, Տե˜ր, ուրախությունն անանձնական» աղոթք-բանաստեղծության ինքնագիրը կհամալրի Միսաք Մեծարենցի ֆոնդը:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան