Քաղաքականություն

Հայաստանի քաղաքացիները կկարողանան հանրաքվե պահանջել

1 րոպեի ընթերցում

Հայաստանի քաղաքացիները կկարողանան հանրաքվե պահանջել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կառավարությունը հավանություն տվեց «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, որով հաստատվում է հանրության նախաձեռնությամբ հանրաքվե կազմակերպելու կարգը: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ սահմանադրական օրենքների ինստիտուտը, որպես պետական կառուցվածքի համար համակարգաստեղծ, մտցվել է 2015 թվականի դեկտեմբերին կայացած սահմանադրական բարեփոխումներով:

«Բարեփոխումները հասարակական պահանջով հանրաքվե անցկացնելու հնարավորություն սահմանեցին: Օրենքը հաստատում է այն կազմակերպելու կարգը և հարցերի շրջանակը, որոնք հանրաքվեի դրվելու ենթակա չեն՝ պաշտպանություն ու պետական անվտանգություն, համաներում, պետական բյուջե, հարկեր, երկրի վարչատարածքային բաժանում, կառավարության աշխատակազմ, սահմանադրական օրենքներ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Հանրաքվե կարող է նախաձեռնել 50 մարդուց կազմված խումբը, որը պետք է գրանցվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում և սկսի 200 հազար ստորագրությունների հավաքումը: Դրանից հետո ԿԸՀ-ն պետք է ստուգի դրանց կեղծված չլինելը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում