1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հոկտեմբերի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 10-12-ը առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 8-9-ը կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 4-5 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 10-12-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: