Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների համաժողովը կհամախմբի ժամանակակից հայ գրողներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների համաժողովն օգնում է, որ Հայաստանում, Սփյուռքում ստեղծագործող հայ գրողները ճանաչեն միմյանց, ծանոթանան միմյանց գործերին, հետևեն գրական մամուլի գործունեությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին հոկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Համաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-12-ը Ծաղկաձորում և Երևանում:

«Կմասնակցեն 17 երկրից 46 գրող: Նրանք ժամանել են Ամերիկայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Անգլիայից, Իսրայելից, Կիպրոսից, Վրաստանից, Իրանից և այլ օտար երկրներից. Արցախի հայ գրողների միությունը նույնպես կմասնակցի: Համաժողովի թեման կլինի ժամանակակից հայ գրողներն ու գրականությունը 21-րդ դարի մարտահրավերների առջև»,-նշեց Միլիտոնյանը և հավելեց, որ Համաժողովի ավարտից հետո հրատարակվելու են մասնակից ստեղծագործողների ու զեկուցողների գործերը:

Համաժողովի թեման կլինի «Ժամանակակից հայ գրողներն ու գրականությունը 21-րդ դարի մարտահրավերների առջև»: Զեկույցներով հանդես կգան Պետրոս Դեմիրճյանը, Վարդան Դևրիկյանը, Սուրեն Աբրահամյանը, Սաթենիկ Ավետիսյանը, Վարդան Հակոբյանը, Քնարիկ Աբրահամյանը և այլք:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան