Հայտնի են Իրինա Գյուլնազարյանի անվան գրական մրցանակի հաղթողների անունները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրինա Գյուլնազարյանի անվան մրցանակաբաշխությանը խրախուսական մրցանակի արժանացավ Անի Ամսեյանը: Երրորդ մրցանակը տրվեց Անուշ Հեքիմյանին, երկրորդը` Արթուր Մեսրոպյանին, իսկ առաջին մրցանակը ստացավ Արամ Թարվերդյանը:

Այն գործերը, որոնք ներկայացվել են մրցույթին, իսկապես հետաքրքիր են ու արժանի են գնահատանքի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հոկտեմբերի 2-ին մրցանակաբաշխության արդյունքների ամփոփմանն ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Նա շեշտեց, որ 11-րդ տարին է անցկացվում միջոցառումը և տարեցտարի մասնակիցների թիվն ավելանում է:

Հանձնաժողովի նախագահ Ռուզաննա Եղիազարյանի խոսքով` մասնակցել է 17 գրող: «Տպավորություն է, որ նրանցից շատերը ոչ միայն հայ պոեզիա չեն կարդացել, այլև ընդհանրապես չեն կարդացել: Դա զգացվում է նրանց գործերում: Սակայն պետք է նաև փաստել, որ քիչ չեն շնորհաշատ ստեղծագործողները, որոնք կարող են առաջ գնալ»,-ընդգծեց նա:

Հանձնաժողովի անդամ Սամվել Կոսյանը երիտասարդ գրողներին հորդորեց ուշադիր լինել լեզվազգացողության նկատմամբ, մտածված ընտրել բառերը: «Այս մրցանակաբաշխությունը բանաստեղծների գնահատականը չէ, սա նրանց ապագա ստեղծագործությունների կանխավճարն է: Մասնակից գրողների մեջ շատ էին հեղինակները, որոնք աշխատելու դեպքում կարող են հաջողությունների հասնել»,-նշեց Կոսյանն ու հավելեց, որ պոեզիան դավաճանություն չի սիրում, պետք է սիրել այն ու նվիրվել, հակառակ դեպքում այն գրողին կդավաճանի:

Խրախուսական մրցանակի արժանացած Անի Ամսեյանն ասաց, որ երկու տարի է ինչ ստեղծագործում է: «Իմ գործերը պարբերաբար տպագրվում են գրական մամուլում և շուտով լույս կտեսնի իմ բանաստեղծությունների ժողովածուն: Ընդգծեմ, որ ցանկացած գնահատական կարևոր է գրողի համար, բայց ստեղծագործելիս երբեք չես մտածում դրա մասին. գրելն ասես արկածախնդրություն լինի»,-եզրափակեց նա:

Միջոցառման ավարտին գրողները հատվածներ ընթերցեցին իրենց ստեղծագործություններից:

Արդեն ավանդական դարձած մրցանակաբաշխությունն անցկացնում է Իրինա Գյուլնազարյանի անվան հիմնադրամը, որը ստեղծվել է 2003 թվականին ԱՄՆ-ում՝ երիտասարդ բանաստեղծուհու վաղաժամ մահվանից հետո:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան