Շարմազանովն ընդունել է Եզդիների համերաշխութան միջազգային կոմիտեի անդամներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 29-ին ընդունել է Հայաստան ժամանած Եզդիների համերաշխութան միջազգային կոմիտեի անդամներին, որի կազմում էին Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ալի Աթալանը, ՌԴ Յարոսլավլի մարզային դումայի պատգամավոր Միխայիլ Խալաթյանը, Սիրիայի եզդիների միության ղեկավար Հիմադ Յուսիվը եւ այլք: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Կնյազ Հասանովը եւ Ռուստամ Մախմուդյանը:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրերի այցը Հայաստանի խորհրդարան՝ Էդուարդ Շարմազանովը եղբայրական է գնահատել հայ-եզդիական դարավոր հարաբերությունները եւ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը կարեւորում է ազգային փոքրամասնությունների դերն ու նշանակությունը: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահն անդրադարձել է մեր երկրում իրականացված սահմանադրական փոփոխություններին եւ նշել, որ այսուհետ խորհրդարանում իրենց տեղերն ունեն եւ իրենց խնդիրների մասին կարող են բարձրաձայնել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: Անդրադառնալով երկու ժողովուրդների անցած ճանապարհին` ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է մարդկության դեմ կատարված եւ կատարվող հանցագործությունների դեմ միասնական պայքարն ու այլ, մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված հարցերի շուրջ համախմբումը:

Խոսելով եզդիների նկատմամբ տարբեր ժամանակներում իրականացված բռնությունների վերաբերյալ` ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից դեռեւս 2014 թվականին դատապարտել է Իրաքի հյուսիսում եզդիների նկատմամբ իրականացված անմարդկային բռնություններն ու հանցագործությունները:

Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ գալիք տարի լրանում է ՄԱԿ-ի կողմից 1948 թվականին ընդունված «Ցեղասպանություն հանցագործության կանխման եւ պատժման կոնվենցիայի» 70-ամյակը, եւ Հայաստանն այս շրջանակներում հանդես է գալու նոր նախաձեռնություններով՝ ընդդեմ ցեղասպան քաղաքականության:

Հանդիպման ընթացքում հյուրերը շնորհակալություն են հայտնել Հայաստանի խորհրդարանում հյուրընկալվելու համար եւ ընդգծել հայ եւ եզդի ժողովուրդների՝ պատմության քառուղիներում ունեցած ընդհանրություններն ու անցած ճանապարհը, կարեւորել ապագային ուղղված նրանց միասնական քայլերը:

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ալի Աթալանը կարեւորել է ընդհանուր խնդիրների լուծմանն ուղղված՝ երկու ժողովուրդների ջանքերի համախմբումը, անհրաժեշտ համարել եզդիների նկատմամբ իրականացված հանցագործությունների դատապարտումը:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա