Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալիս Մանրոյի «Պատրանքով տարված» ժողովածուն հանձնվեց ընթերցասերների դատին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադացի գրող Ալիս Մանրոյի արձակը շատ տեսաբաններ նմանեցնում են խճաքարերի, որոնք հավաքում ես ու խճապատկեր ստանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին գրքի շնորհանդեսին լրագրողների հետ զրույցում նշեց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: Միջոցառումն անցկացվեց սեպտեմբերի 28-ին «Հայ գիրք» գրախանութում:

«Մանրոն երկրորդ անգամ է թարգմանվում հայերեն: Այս ժողովածուում ընդգրկված են մեր ընկալմամբ նրա լավագույն գործերը: Մանրոյի ամենահատկանշական կողմը նյութը խաղարկելու հմտությունն է. նա կարողանում է իր պատմվածքներում նոր համատեքստ ստանալ: Երթ այլ գրողները, օրինակ, Ուիլյամ Ֆոլկները համատեքստը միջավայրի, կերպարային փոխադրումների միջոցով է արտահայտում, ապա Մանրոն զգացողությունների ու հոգեբանության գրող է: Նրա արձակը շատ տեսաբաններ նմանեցնում են խճաքարերի, որոնք հավաքում ես ու խճապատկեր ստանում»,-ասաց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:

Գրքի թարգմանիչ Մարո Մադոյան-Ալաջաջյանի խոսքով՝ ինքը մեծ հաճույքով է աշխատել ժողովածուի վրա: «Մանրոն հաճախ է խոստովանել, որ ցանկացած պատմվածք գորղ մարդ երազում է վեպ գրել: Սակայն Մանրոն, Նոբելյան մրցանակի արժանանալով, ապացուցեց, որ պարտադիր չէ վեպ գրել, նոր գնահատվել: Նրա գործերում՝ այդ փոքր պատմվածքներում, հսկայական ասելիք կա»,-ընդգծեց թարգմանիչը:

«Պատրանքովտարված»գրքում ընդգրկված են պատմվածքներ, որոնք վերցված են գրողի տարբեր ժողովածուներից: Պարզ պատմությունները, ներքին անսպասելի հուզական բռնկումները, կերպարներից հորդող տխրությունները Մանրոյի անսեթևեթ ոճի տարերի մեջ են առնում յուրաքանչյուր ընթերցողի:

Գիրքն անգլերենից թարգմանել է Մարո Մադոյան-Ալաջանյանը,

խմբագրել Հասմիկ Ալեքսանդրյանը:

Կանադացի ժամանակակից գրող Ալիս Էն Մանրոն հայտնի է իր կարճ պատմվածքներով, որոնց համար 2013 թվականին արժանացել էՆոբելյան գրական մրցանակի:

Մանրոյի պատմվածքներում գործողությունները մեծ մասամբ ծավալվում ենՕնտարիոնահանգի հարավ-արևմուտքում`Հուրոնշրջանում: Գրողն ուսումնասիրում է մարդկային խճճված պատմություններ` դրանք ներկայացնելով պարզ արձակ ոճով: Նրա բազմաթիվ պատմվածքների շնորհիվ Մանրոն մեր ժամանակների լավագույն գրողներից մեկի համբավն է ձեռք բերել, իսկ Սինթիա Օզիքը նրան անվանել է «մեր Չեխով»: Իր ստեղծագործական երկար տարիների ընթացքում Ալիս Մանրոն արժանացել է բազմաթիվ մրցանակների.2013թ.Նոբելյան Գրական մրցանակի` «ժամանակակից կարճ պատմվածքի ժանրում վարպետության համար»,2009-ին`Բուքերյան միջազգային մրցանակի` ստեղծագործական ամբողջ գործունեության համար: Բացի այդ` երեք անգամ արժանացել էԿանադայի Գլխավոր կառավարչի մրցանակին,1996թվականին պարգևատրվել է Կանադայի Գրողների վստահության Մարիան Էնգել մրցանակով, իսկ2004-ին` Գրողների վստահության Ռոջըրս մրցանակով` «Փախուստի» համար:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում