Ժիրայր Րէիսյանի գրքում ներկայացված են ցեղասպանության օրերին հայերին օգնած 100 միսիոներները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «100 նուիրեալներ Ցեղասպանութեան օրերուն հայ ժողովուրդի օտարազգի բարեկամներէն» գիրքը ներկայացնում է Հայոց ցեղասպանության օրերին հայերին աջակցած 100 միսիոներներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 27-ին կայացավ Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի պատգամավոր Ժիրայր Րէիսյանի գրքի շնորհանդեսը:

«Այս աշխատանքի միտքը ծնվել էր Հայոց ցեղասպանության 100-ամյակի օրերին: Կարող են լինել նաև մարդիկ, որոնք մեր աչքից վրիպել են: Ես փնտրել եմ և 180-ից ավելի միսիոներների անուններ եմ գտել: 100-ամյակի առիթով ընտրեցի նրանցից 100-ին և տրամադրեցի ՀՀ սփյուռքի նախարարությանը, որն այն վերածեց գրքի»,-ասաց Ժիրայր Րէիսյանը:

Հեղինակի խոսքով` այն մեծ ուսումնասիրություն չէ, այլ հիշեցման գիրք : Նրա կարծիքով` 100-ից յուրաքանչյուրի մասին կարելի է առանձին գիրք գրել:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի սկզբունքներից մեկը վերաբերում է հայ ժողովրդի երախտագիտությանն այն մարդկանց, որոնք ցեղասպանությունը ճանաչել կամ ժամանակին օգնության ձեռք են մեկնել: Այս գիրքը համախմբում է այն միսիոներներին, որոնք ժամանակին հայտնվել են մեր հայրենակիցների կողքին, զբաղվել որբերին հավաքելով, բժշկելով, հագուստ ու սնունդ մատակարարելով: Նրանք փրկել են շատ ու շատ հայերի, որոնց վերընձյուղման արդյունքում այսօր կա հայկական սփյուռքը»,-ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նախարարի խոսքով՝ հատկանշական է, որ գիրքը գրելիս հեղինակը գտնվել է պատերազմական գոտում՝ Սիրիայում:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Հալեպի թեմի առաջնորդՇահեն արքեպիսկոպոս Սարգսյանը ողջունեց Ժիրայր Րեիսյանի նախաձեռնությունը: «Արտաքնապես փոքր ծավալում արձանագրված են բազմաթիվ մարդիկ, որոնց կբնութագրեմ երկու բառով` մարդասեր և հայասեր: Այսուհետ ինձ համար նրանք օտարազգիներ չեն»,-ասաց նա:

Ներկա էր նաև գրքի հերոսներից մեկի` միսիոներ Բոդիլ Կատարինե Բյորնի թոռ Յուսի Բյորնը:
Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան