Մշակույթ

Շառլ Ազնավուրը Միլանում համերգով կտոնի բեմական գործունեության 70-ամյակը

1 րոպեի ընթերցում

 Շառլ Ազնավուրը Միլանում համերգով կտոնի բեմական գործունեության 70-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ երգահան, շանսոնյե Շառլ Ազնավուրը նոյեմբերի 13-ին համերգ կունենա Իտալիայի Միլան քաղաքում՝ տոնելու իր բեմականգործունեության 70-ամյակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իտալական Spettacolo Musica Sport-ը:

«Երգիչ, դերասան, զբաղված դիվանագետ (Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան-խմբ.) 93-ամյա երգիչը չի դադարում զարմացնել: Իր անսխալական ձայնով, որի շնորհիվ ստացել է «Շառլ Ազնավոյս (թարգմ.՝ Ազնաձայն)» մականունը, Ազնավուրը ձայնագրել է ռեկորդային քանակությամբ երգեր ու խաղացել ինը տասնյակի հասնող ֆիլմերում»,- բառախաղով ներկայացնելով գրում է լրատվամիջոցը:

2016 թվականին Ազնավուրը համերգային միջազգային շրջագայություն էր իրականացրել՝ լինելով Ամստերդամում, Դուբայում, Պրահայում, Անտվերպենում, Օսակայում, Տոկիոյում, Բարսելոնայում, Մարբելյայում, Տրելազեում, Մոնակոյում և Վերոնայում:

Հոլիվուդի Փառքի ծառուղում 2017 թվականի օգոստոսի 24-ին լեգենդար երգահան Շառլ Ազնավուրին շնորհվել է 2618-րդ պատվո աստղը։ Մեծանուն արտիստի պարգևը «Կենդանի կատարում» անվանակարգում է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում