Թումանյանական հեքիաթների հերոսների արձանները նոր շունչ հաղորդեցին Հ. Թումանյանի տուն-թանգարանին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ ու խոստումնալից քանդակագործների կերտած տասներկու քարե և տասը փայտե քանդակները, որոնք այսուհետ զարդարում են Դսեղի հրապարակը և Հ. Թումանյանի տուն-թանգարանի բակը, կարող են մեծացնել հետաքրքրությունը թանգարանի հանդեպ: Այս մասին սեպտեմբերի 24-ին քանդակների բացման հանդիսավոր արարողությանն ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«Այս արձանները մեզ տանում են Թումանյանի հեքիաթների երևակայական լուսավոր աշխարհ: Փայտե քանդակները, ամերիկահայ երաժիշտ, բարերար Աշոտ Տիգրանյանի աջակցությամբ կառուցված ենթակառուցվածքը, որում բացօթյա ցուցահանդեսներ են կազմակերպվելու, հուշանվերներ են վաճառվելու, կարող են մեծացնել հետաքրքրությունը թանգարանի նկատմամբ: Կարծում եմ, որ այդ ամենը կնպաստի, որպեսզի թանգարանի այցելուներն այստեղ ավելի երկար ժամանակ անցկացնեն: Շնորհակալ ենք Տիգրանյանին և այն երիտասարդ քանդակագործներին, որոնք արձագանքեցին ու այս գեղեցիկ գործերով հարստացրին թանգարանի բակը և Դսեղի հրապարակը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Ամիրյանը:

Նա հավելեց, որ մինչ Հովհաննես Թումանյանի 150-ամյակը, կհրատարակվեն գրքեր, կնկարահանվեն գեղարվեստական և վավերագրական կինոնկարներ, կկազմակերպվեն ցուցահանդեսներ և այլ միջոցառումներ:

Քանդակագործ Նարեկ Մկրտչյանն ասաց, որ ինքը սիրով է մասնակցել մրցույթին: «Ինձ շատ է աջակցել Գեղարվեստի պետական ակադեմիայի դեկան Ավետիք Ավետիսյանը: Նա առաջարկեց Էսքիզներ ուղակել, արդյունքում հաղթեցի և շատ ոգևորված եմ, որ իմ գործերը Դսեղում են: Քանդակել եմ «Կռնատ աղջկան», քանի որ վստահ էի, որ Թումանյանի հեքիաթների մյուս հերոսներին շատերը կանդրադառնան»,-ասաց նա:

«Մեզ դուր են գալիս ներկայացված բոլոր աշխատանքները: Ինձ մտահոգում են փայտե արձանները, քանի որ փայտը շնչում է, խոնավանում, չորանում, ուստի այդ քանդակներին առանձնահատուկ խնամք է հարկավոր: Հուսամ, որ թանգարանի տնօրինությունը հոգ կտանքի դրանք մասին, և քանդակները երկար կապրեն»,-շեշտեց քանդակագործ Սերգեյ Աբովյանը:

Նախարար Արմեն Ամիրյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և բարերար Աշոտ Տիգրանյանը թանգարանի տեսքն էլ ավելի գեղեցկացնելու նպատակով բակում ծառեր տնկեցին:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան