ՀՀ Ազգային ժողովում բացվել է գեղանկարիչ Ռուդիկ Պետրոսյանի աշխատանքների ցուցահանդեսը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում սեպտեմբերի 22-ին բացվել է արցախցի անվանի գեղանկարիչ, նյուրյորքաբնակ Ռուդիկ Պետրոսյանի աշխատանքների ցուցահանդեսը: Այն նվիրված է Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, արվեստագետներ, լրագրողներ:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը բացման խոսքում նշել է. «Ռուդիկ Պետրոսյանի ստեղծագործությունը ոչ միայն հնարավորություն է՝ առնչվելու բարձր արվեստին, այլեւ պատկերների լեզվով անմիջական շփում է գեղեցիկի, բարձր ճաշակի եւ գունային շքեղ երեւակայության հետ: Նրա աշխատանքների անկեղծությունը եւ խորությունը մշտապես գրավել են արվեստասերների ուշադրությունը: Ռուդիկ Պետրոսյանը ներկայումս ապրում է Նյու Յորքում, սակայն հայրենիքն իր ներքին ու արտաքին ջերմությամբ մշտական ներկայություն ունի նրա աշխատանքներում»:

Հայ մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի եւ հայ արվեստը միջազգային հարթակներում արժանավայել ներկայացնելու համար ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ռուդիկ Պետրոսյանին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով:

Գեղանկարիչ Ռուդիկ Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել ցուցահանդեսի կազմակերպիչներին, ներկաներին, ՀՀ ԱԺ նախագահին՝ բարձր պարգեւի արժանանացնելու, ինչպես նաեւ իր աշխատանքները խորհրդարանում ցուցադրելու հնարավորություն ընձեռելու համար:

«Իմ հաջողությունները մեր ժողովրդի ակունքներից եւ արմատներից եկած պարտականություններն են: Իմ գույների, իմ վրձնահարվածների մեջ պարտավորություն կա. մեր զոհերի արյան ամեն մի կաթիլը պարտավորեցնում է լինել բարձրակարգ, պրոֆեսիոնալ արվեստագետ»,- իր խոսքում նշել է Ռուդիկ Պետրոսյանը:

Հայերեն

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

COP17. Հայաստանի տաղավարում ներկայացված է բնության և հայ մարդու դարավոր կապը