Էդիկ Բաղդասարյանի գիրքն իրանահայ համայնքի կյանքի մասին պատմող յուրօրինակ սկզբնաղբյուր է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իրանահայ համայնքի ամբողջական պատմություն» 10 հատորյակը հայագիտության մեջ լրացնում է իրանահայ համայնքի մասին տեղեկատվության բացը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 22-ին «Լույս» ամսագրի գլխավոր խմբագիր, գրող Էդիկ Բաղդասարյանիհետ հանդիպմանն այս մասին ասացին Գրողների միության անդամները:

«Էդիկ Բաղդասարյանն անցյալ տարի ևս Գրողների միությունում հանդիպում ունեցավ և ներկայացրեց իր 115 գրքերը, որոնք այս տարի դարձել են 138: Նա իսկապես մեծ գործ է կատարել գրականության ոլորտում»,-ասաց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

«Էդիկ Բաղդասարյանը գիտական սխրագործություն է կատարել: Նա նաև ստեղծագործում է անգլերեն և հայ ժողովրդի պատմությունն օտար ընթերցողներին ներկայացնում է այնպես, ինչպես, որ կա: Նա, ապրելով օտար երկրում, ջանքեր է ներդնում նաև հայապահպանության գործում»,-ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանը:

Էդիկ Բաղդասարյանն անդրադարձել է նաև իրանահայ համայնքի պատմությանը: Արձակագիր Աստղիկ Հակոբյանի կարծիքով՝ իրանահայ կյանքի մասին մեծածավալ աշխատություն մինչ այդ չի եղել: Հայագիտության մեջ այդ բացը լրացրել է Էդիկ Բաղդասարյանը՝ 2012-ին հրատարակելով «Իրանահայ համայնքի ամբողջական պատմություն» 10 հատորյակը: «Այն, ներառելով տարբեր գավառների պատմությունը, կենցաղը, սովորույթները, ուսումնասիրողի համար իսկապես յուրատեսակ սկզբնաղբյուր է: Ներկայացնելով հայ-իրանական ժողովրդի ծագումնաբանությունից մինչ մեր օրերը՝ աշխատանքը հայագիտության մեջ իր ուրույն խոսքն է ասում»,-ասաց նա:

Աշխատությունը 2015-ին համառոտ տարբերակով լույս է ընծայվել հայերեն: 2014-ին այն թարգմանվել և հրատարակվել է պարսկերեն տարբերակով, իսկ 2016-ին՝ անգլերեն: «Պարսկերեն տարբերակի շնորհիվ՝ իրանցիները հնարավորություն կունենան տեղեկանալու իրենց երկրի տարածքում ապրող համայնքի դերի, տարբեր ասպարեզներում նրանց կատարած դերի մասին: Ինձ պես 1921-45 թթ.-ի համայնքի պատմությունն ուսումնասիրողի համար այն իսկապես յուրատեսակ սկզբնաղբյուր է»,-ասաց Աստղիկ Հակոբյանը:

Արձակագիր Ալիսա Հովհաննիսյանի կարծիքով՝ Էդիկ Բաղդասարյանը մեծ գործ է կատարել պատմաբանասիրության բնագավառում: Ճարտարագետ-պատմաբանը հայոց մշակույթի նաև տեխնիկական գիտությունների մասին հրատարակել է բազմաթիվ հոդվածներ:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան