Հասարակական

Էմանուել Մակրոնը Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպան է նշանակել

1 րոպեի ընթերցում

 Էմանուել Մակրոնը Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպան է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրովՀայաստանում Ֆրանսիայի նոր արտակարգ ու լիազոր դեսպան է նշանակվել Ջոնաթան Լաքոտը: «Արմենպրես»-իփոխանցմամբ, Մակրոնի հրամանագիրը տեղադրված է Ելիսեյան պալատի պաշտոնական կայքում:

Լաքոտըկփոխարինի արդեն նախկին դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:

45-ամյա նորանշանակ դեսպանը մինչ այս զբաղեցնում էր Մեծ Բրիտանիայում Ֆրանսիայի դեսպանի խորհրդականի պաշտոնը:

Նախկինում նա աշխատել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն, եվրոպական հարցերով պետքարտուղարի գրասենյակում, Գերմանիայում, Մոնտենեգրոյում Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչություններում:

Լաքոտը տիրապետում է անգլերենի, գերմաներենի, ռուսերենի, իսպաներենի, էստոներենի, հունգարերենի, սերբախորվաթերենի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում