Հարություն Խաչատրյանի «Փակուղի» ֆիլմի ներկայացվում է համացանցային մեծ պրեմիերայով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկ տարվա սպասումից, համաշխարհային պրեմիերաներից ու ցուցադրություններից հետո՝ Հարություն Խաչատրյանի «Փակուղի» («Deadlock») ֆիլմի համացանցային պրեմիերան տեղի է ունեցել webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությամբ, հայաստանյան և միջազգային առաջատար մեդիա ռեսուրսներով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությունից՝ հավելելով. «Հարություն Խաչատրյանի «Փակուղի» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Շվեյցարիայում՝ Նիոն քաղաքի «Vision du Reel» ﬕջազգային կինոփառատոնի շրջանակում: ֆիլմի ասիական պրեմիերան կայացել է Իրանի «Ֆաջր», ամերիկյան պրեմիերան՝ Նյու Յորքի Սիրակյուզի, համառուսաստանյան պրեմիերան՝ Մոսկվայի 38-րդ միջազգային կինոփառատոների շրջանակներում:

«Փակուղու» հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմը ցուցադրվել է նաև «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի արտամրցութային ծրագրում:

Ռումինիայի «Մեկ աշխարհ» մարդու իրավունքների վավերագրական ֆիլմերի 10-րդ միջազգային կինոփառատոնում «Փակուղին» առաջադրվել է «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:

Սոֆիայի 21-րդ միջազգային կինոփառատոնում «Փակուղի»-ն ներկայացվել է «Պրեմիերաներ» արտամրցութային ծրագրում:

Ֆիլմն ունեցել է նաև համաշխարհային այլ կինոպրեմիերաներ: «Փակուղին» ցուցադրվել է աշխարհի բազմաթիվ քաղաքներում, փառատոներում և ահա մեկ տարի անց ֆիլմի արտադրությունից և համաշխարհային շրջապտույտից հետո կայանում է ֆիլմի համացանցային մեծ պրեմիերան:

Այս ընթացքում Հարություն Խաչատրյանի ֆիլմերի ընտրանին ցուցադրվել է Բեռլինի Մաքսիմ Գորկու անվան թատրոնում, որի կազմակերպիչն ու համադրողն էր աշխարհահռչակ կինոօպերատոր և ռեժիսոր Ֆրեդ Քելեմենը:

Ռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ են կազմակերպվել Ռուսաստանի՝ «Հայելի», Փարիզի «Evropa Akt Film», Բանգալորի (Հնդկաստան), Ռեյկավիկի (Իսլանդիա) «Stockfish», Վառնայի, Բաթումի, Թբիլիսիի և բազմաթիվ այլ միջազգային կինոփառատոների շրջանակներում:

Հարություն Խաչատրյանն արժանացել է նաև մի շարք պատվո մրցանակների որոնցից առավել հիշատակելի են՝ «Սուրբ Գևորգ»-ը (Մոսկվայի միջազգային կինոփառատոն), «Պրոմեթևս»-ը (Թբիլիսիի միջազգային կինոփառատոն) և «Ոսկե փիղ»-ը (Ռուսաստանի կինոքննադատների և կինոլրագրողների ասոցիացիա):

«Փակուղի» ֆիլմը մի մարդու մասին է, որը 1990-ական թվականներին շահում է «բաղձալի» «Գրին քարտը» և ընտանիքով մեկնում Միացյալ Նահանգներ:

Հարություն Խաչատրյանը շուրջ 25 տարի հետևել է իր հերոսին և «Փակուղի» ֆիլմում ներկայացրել նրա ընտանիքի և կյանքի տարբեր հանգրվանները:

«Փակուղին» հեղինակի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքի երկրորդ ֆիլմն է»:

Հայերեն

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը