Սփյուռք

Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Սիրիայի հարցով ՄԱԿ գլխավոր բանագնացի հետ

1 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Սիրիայի հարցով ՄԱԿ գլխավոր բանագնացի հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը սեպտեմբերի 7-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպել է Սիրիայի հարցով ՄԱԿ գլխավոր բանագնաց Շտեֆան դե Միստուրայի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանից:

Շուրջ մեկ ժամ տևած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայի ներկայիս իրավիճակը: ՄԱԿ-ի բանագնացը կաթողիկոսին է ներկայացրել խնդրի լուծման շուրջ առաջիկա բանակցությունների մասին իր մտորումները:

Կարևորելով Սիրիայի ներսում խաղաղության աստիճանական հաստատումը՝ Արամ Ա վեհափառն անդրադարձել է Դեր Զորի ազատագրմանը՝ հիշեցնելով դրա մեծ նշանակությունը հայության համար՝ որպես Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանության ժամանակ ջարդերի վերջին հանգրվան:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև սիրիահայերին ու համայնքի վերականգնման նպատակով ձեռնարկվելիք աշխատանքներին:

Այս հանդիպումը Նորին Սրբության պաշտոնական չորրորդ հանդիպումն է Շտեֆան դե Միստուրայի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում