Միջազգային

Վլադիմիր Պուտինը և ՖԻՖԱ-ի նախագահը Մոսկվայում հանդիպում կունենան

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Պուտինը և ՖԻՖԱ-ի նախագահը Մոսկվայում հանդիպում կունենան

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 9-ին Մոսկվայում հանդիպում կունենա ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Սեպտեմբերի 9-ին Մոսկվայում տեղի կունենա 2018թ. Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության արշավի մեկնարկի տոնական արարողությունը:

Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ինֆանտինոն նույնպես ներկա է լինելու Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում կայանալիք միջոցառմանը: «Որքան գիտեմ, Ինֆանտինոն այդ օրը մարզադաշտում է լինելու, ուստի նրանք անպայման կհանդիպեն»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում