Ավարտվել է կանադացի խորհրդարանականների փաստահավաք առաքելությունն Արցախում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեկ ազատ աշխարհ» միջազգային կազմակերպությունն ավարտել է իր քառօրյա փաստահավաք առաքելությունն Արցախում: Կազմակերպության նպատակն էր հավաքել և ուսումնասիրել 2016 թ. ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների մասին տեղեկատվությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ը Կանադայի Համայնքների պալատի պատգամավորներ Թոնի Քլեմենտը և Ռաչեր Հարդերը «Մեկ ազատ աշխարհ» միջազգային կազմակերպության նախագահ և հիմնադիր Մաջեդ էլ Շաֆիի գլխավորությամբ ալցելել են Արցախ:

Կանադացի խորհրդարանականներին Արցախում ուղեկցել են ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը և ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

Փաստահավաք առաքելության անդամներին Արցախում ընդունել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը և ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը:

Հանդիպումների ընթացքում արծարծվել են Կանադա-Արցախ կապերին, տարածաշրջանային գործընթացներին, Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող տարբեր հարցեր:

Կանադայի խորհրդարանի անդամներ Թոնի Քլեմենթն ու Ռեյչել Հարդերը, ովքեր առաջին անգամ էին տարածաշրջանում, կարևորել են Արցախի պատմությանն ու ներկա քաղաքական իրավիճակին ծանոթանալու ու ստացած տեղեկություններն իրենց գործընկերների հետ կիսելու հնարավորությունը:

Արցախի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հյուրերը եղել է առաջնագծում, այցելել Թալիշ գյուղ և տեղում ծանոթացել 2016 թվականի ապրիլին ադրբեջանական զինված ուժերի կատարած վայրագություններին առնչվող փաստերին, որոնք արձանագրված են Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կատարած փաստահավաք առաքելության ջանքերով:

Պատվիրակությանն առաջնագիծ և Թալիշ գյուղ ուղեկցել է ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Արցախի Հանրապետությունում տեղի է ունեցել նաև Կանադայի Համայնքների պալատի պատգամավորների և Մաջեդ էլ Շաֆիի մամուլի ասուլիսը, որի ընթացքում «Մեկ ազատ աշխարհ» միջազգային կազմակերպության նախագահը հայտարարել է, որ գրավոր դիմելու է Կանադայի իշխանություններին և շարունակելու է իր ուշադրության կենտրոնում պահել մարդու իրավունքների նման կոպիտ խախտումները՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով:

Հայերեն

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը