Սպորտ

Հայաստանի հավաքականի մի խումբ ֆուտբոլիստներ ստացան զինվորական տարկետում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի հավաքականի մի խումբ ֆուտբոլիստներ ստացան զինվորական տարկետում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ կառավարության որոշմամբ՝ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուներ Տիգրան Կանդիկյանի, Արսեն Բեգլարյանի, Կարեն Մուրադյանի, Արտեմ Կարապետյանի, Գուրգեն Մելիկսետյանի, Արթուր Միրանյանի, Դանիել Օզբիլիզի, Գաել Պոլ Անդոնյանի՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետումը կերկարաձգվի մինչև 2019 թվականը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Սփյուռքահայ այս ֆուտբոլիստները Հայաստանի քաղաքացիներ են և հաշվառված են Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում