Արցախի «Կենտրոնական ավտոկայանի» կողմից կես տարում դեպի Հայաստանի իրականացվել է 1677 երթ

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի «Կենտրոնական ավտոկայան» ՓԲԸ կողմից 2017թ. առաջին կիսամյակում գրանցվել են միջշրջանային և ներշրջանային 22 950 երթ, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ երթերի թիվը աճել է 1109-ով (21 841 երթ): Ինչպես «Արմենպրես»-ի տեղեկացրին Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից, նույն ժամանակահատվածում դեպի Հայաստանի Հանրապետություն իրականացվել է 1677 երթ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 97-ով (1580 երթ):

2017թ. առաջին կիսամյակում միջշրջանային և ներշրջանային ավտոբուսային երթերի արդյունքում փոխադրող կազմակերպությունների կողմից տեղափոխել են 239 156 ուղևոր, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ուղևորների թիվը կազմել էր 227 739: ՀՀ հետ կապող միջպետական ավտոբուսային երթուղիների սպասարկման արդյունքում գրանցվել է 17 147 ուղևոր, նախորդ տարվա 17 419 ուղևորի փոխարեն: Միջշրջանային և ներշրջանային ավտոբուսային երթուղիների ցանցում ընդգրկված են 166 բնակավայր և սպասարկվում է բնակչության մոտ 85 տոկոսը՝ 126 հազ. մարդ: Ընկերությունը միջշրջանային և ներշրջանային երթուղիների սպասարկումն իրականացնում է 102 ավտոբուս, իսկ միջպետական ուղևորափոխադրումները՝ 21:

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով