Երևանում տեղի ունեցավ «Արցախ» նորաստեղծ ֆուտբոլային ակումբի շնորհանդեսը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությանը առընթեր պետական եկամուտների կոմիտեի մարզահամալիրում օգոստոսի 1-ին տեղի ունեցավ «Արցախ» ֆուտբոլային ակումբի շնորհանդեսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, միջոցառման ժամանակ ֆուտբոլիստները ներկայացրեցին թիմի մարզահագուստը, հնչեց ակումբի հիմնը: «Արցախ» ֆուտբոլային ակումբի ղեկավարն է Չեխիայում բնակվող գործարար Սևան Ասլանյանը, իսկ գլխավոր մարզիչը Տիգրան Եսայանը:

Վերջինս բարձր է գնահատում նորաստեղծ ակումբի հնարավորություններն Առաջին խմբի առաջնությունում:

«Ակումբը լավ աշխատում է և մեր սպասելիքները շատ մեծ են: Առաջադրանք ունենք Առաջին խմբի առաջնությունից դուրս գալ Բարձրագույն խումբ առաջին տեղով: Բոլոր ֆուտբոլիստները գտնվում են լավ մարզավիճակում և ակումբը պատրաստ է ամբողջ ուժով հանդես գալ առաջնությունում»,- ասաց գլխավոր մարզիչը: Նրա խոսքով` ակումբի կազմում ընդգրկված են բացառապես հայ ֆուտբոլիստներ, որոնցից 5-ն Արցախից են:

«Արցախ» ֆուտբոլային ակումբը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ներկայացրել է 22 ֆուտբոլիստից բաղկացած հայտացուցակ. դրանում ներառվել են հետևյալ ֆուտբոլիստները` Գրիգոր Մակարյան, Արման Հովհաննիսյան, Ալբերտ Օհանյան, Նարեկ Գյոզալյան, Դավիթ Բաբայան, Վահե Միրաքյան, Արմո Ադամյան, Աշոտ Գրիգորյան, Տիգրան Սիմոնյան, Վազգեն Երանոսյան, Արթուր Սահակյան, Վահան Ադլոյան, Ժորա Նազարյան, Կարեն Հարությունյան, Արթուր Գրիգորյան, Արմեն Դուրունց, Նարեկ Բարսումյան, Կարեն Շահգելդյան, Արսեն Հովհաննիսյան, Գոռ Մկրտումյան, Էդուարդ Ավագյան, Գրիգոր Աղեկյան:

Առաջիկայում «Արցախ»-ը կանցկացնի հերթական ստուգողական հանդիպումը՝ մրցելով «Էրեբունի»-ի հետ:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում