Սպորտ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի չեմպիոնն է

1 րոպեի ընթերցում

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի չեմպիոնն է

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության եզրափակչում հաղթեց Ջիբրալթարի հավաքականին և նվաճեց չեմպիոնի կոչումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայից, Անդորրայում ընթացող Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնության եզրափակչում Հայաստանի հավաքականը 88-70 հաշվով հաղթեց Ջիբրալթարի հավաքականին և դարձավ Եվրոպայի առաջնության հաղթող:

Հայաստանի ընտրանու կազմում ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Գեորգի Շախնազարովը՝ ով վաստակեց 27 միավոր:

Կիսաեզրափակչում Հայաստանի հավաքականը 88-76 հաշվով հաղթել էր Ադրբեջանի հավաքականին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում