Միջազգային

Հնդկաստանում տարեսկզբից հեղեղումների զոհ Է դարձել շուրջ 600 մարդ

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանում տարեսկզբից հեղեղումների զոհ Է դարձել շուրջ 600 մարդ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարում Հնդկաստանում հեղեղումների զոհ Է դարձել շուրջ 600 մարդ, հայտնել Է ներքին գործերի պետնախարար Քիրեն Ռիջիջուն: Ավելի վաղ հայտնի Էր շուրջ 230 մարդու մասին, որոնք վերջին շաբաթներին զոհվել են մուսոնային անձրեւների հարուցած հեղեղումների հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նահանգներին հասցված վնասի մասին տեղեկատվության համաձայն՝ զոհվել Է 600 մարդ, 226 հազար մարդ ապրում Է ճամբարներում, ավերվել Է 63 հազար տուն եւ ամբողջ երկրում շուրջ 280 հազար հեկտար ցանքատարածություններ են տուժել սաստիկ անձրեւների, հեղեղումների եւ սողանքների հետեւանքով»,- խորհրդարանում Ռիջիջուի խոսքից մեջբերում Է անում New Indian Express հրատարակությունը:

Հեղեղումները Հնդկաստանում ամենավտանգավոր բնական տարերքներից մեկն են զոհերի թվով: Այսպես, Հնդկաստանի Օդերեւութաբանական դեպատամենտը հունվարին հայտնել Է, որ 2016 թվականին ամբողջությամբ վերցված շուրջ 1,6 հազար մարդ Է դարձել խիստ եղանակային պայմանների եւ բնական տարերքների զոհ: Ամենից շատ մարդ՝ շուրջ 700, զոհվել Է շոգի պատճառով, որը Հնդկասանում հաստատվում Է, որպես կանոն, ապրիլ – հունիսին:

Մահացության գծով երկրորդ բնական երեւույթն անձրեւների հարուցած հեղեղումներն են՝ շուրջ 475 զոհված: Եվս 415 մարդ Է զոհվել նախամուսոնային եւ մուսոնային սեզոններում կայծակների հարվածներից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը՝ AP

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում