Տարածաշրջանային

Էրդողանը վերջին մարդն է, ով կարող է խորհուրդ տալ Իսրայելին. Նեթանյահու

1 րոպեի ընթերցում

Էրդողանը վերջին մարդն է, ով կարող է խորհուրդ տալ Իսրայելին. Նեթանյահու

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որում վերջինս մեղադրել էր իսրայելական կողմին Երուսաղեմի ալ-Աքսա մզկիթը «մուսուլմանների ձեռքից խլելու» փորձ անելու մեջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նեթանյահուի գրասենյակից արված հայտարարության մեջ ասվում է. «Էրդողանը վերջին մարդն է, ով կարող է խորհուրդ տալ Իսրայելին»:

Թվիթերյան միկրոբլոգում խնդրի առնչությամբ գրառում էր արել նաև Իսրայելի ԱԳՆ խոսնակ Էմանուել Նահսոնը: Գրառման մեջ ասվում էր. «Ավելի լավ կլինի, եթե Էրդողանը հետաքրքրվի իր երկրի խնդիրներով: Օսմանյան կայսրության օրերն արդեն վաղուց են անցել»:

Իսրայելի իշխանությունները որոշել էին ալ-Աքսա մզկիթի մուտքի մոտ մետաղի դետեկտոր դնել, սակայն միջազգային բուռն արձագանքից հետո հանել էին դետեկտորներն ու փոխարենը տեղադրել տեսահսկող համակարգեր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում