Թուրքիա

Թուրքիան աջակցում է Նեթանյահուին և նրա շրջապատին պատասխանատվության ենթարկելու միջազգային ջանքերին. Նուման Քուրթուլմուշ

2 րոպեի ընթերցում

Թուրքիան աջակցում է Նեթանյահուին և նրա շրջապատին պատասխանատվության ենթարկելու միջազգային ջանքերին. Նուման Քուրթուլմուշ

Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Անկարան շարունակելու է աջակցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նրա շրջապատի պատասխանատվության ենթարկմանն ուղղված միջազգային ջանքերին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Քուրթուլմուշն այդ մասին ասել է Բաքվում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանական միության 20-րդ նստաշրջանում։

«Թուրքիան մոբիլիզացնում է իր բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ միջազգային դատական ատյանների միջոցով, Նեթանյահուին և նրա շրջապատին պատասխանատվության ենթարկելու համար՝ կատարված հանցագործությունների կապակցությամբ»,- հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահը։

Քուրթուլմուշը նաև քննադատել է Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում՝ նշելով, որ «Պաղեստինը պատկանում է պաղեստինցիներին, Լիբանանը՝ լիբանանցիներին, Սիրիան՝ սիրիացիներին, իսկ Իրանը՝ իրանցիներին»։

Նրա խոսքով՝ Լիբանանի դեմ Իսրայելի գործողությունների դադարեցումը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային կայունության և ընթացող դիվանագիտական գործընթացների համար։

Թուրքիայի խորհրդարանի նախագահը ելույթում անդրադարձել է նաև պաղեստինյան հարցին՝ Իսրայելի գործողությունները որակելով որպես միջազգային իրավունքի և մարդասիրական նորմերի խախտում։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում