Թուրքիա

Էրդողանն Իսրայելի ղեկավարությանը մեղադրել է Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու ջանքերը տապալելու փորձերի մեջ

1 րոպեի ընթերցում

Էրդողանն Իսրայելի ղեկավարությանը մեղադրել է Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու ջանքերը տապալելու փորձերի մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում  խաղաղության և կայունության հաստատումը տեղի կունենա՝ չնայած Իսրայելի գործողություններին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ ՝ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում ելույթ ունենալով՝ Էրդողանը պնդել է, որ Իսրայելը փորձում է խոչընդոտել տարածաշրջանում խաղաղության գործընթացը։

Թուրքիայի նախագահը Իսրայելի ներկայիս ղեկավարությանը մեղադրել է տարածաշրջանում լարվածության պահպանման և խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը տապալելու փորձերի մեջ։

Էրդողանը նաև հայտարարել է, որ Իրանի շուրջ վերջին զարգացումները ցույց են տվել Թուրքիայի աճող ազդեցությունը տարածաշրջանային և միջազգային գործընթացներում։

«Իրանական ճգնաժամի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները բոլորին ցույց տվեցին, թե որքան հզոր պետություն է Թուրքիայի Հանրապետությունը»,- ասել է նա։

Թուրքիայի նախագահը վստահեցրել է, որ Անկարան կշարունակի աջակցել Իրանի շուրջ ճգնաժամի կայուն և երկարաժամկետ կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում