Թուրքիա

Թուրքիայի խորհրդարանի նախագահը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների արդյունքները

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի խորհրդարանի նախագահը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների արդյունքները

Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Անկարան գոհունակությամբ է ընդունել Շվեյցարիայում ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև կայացած բանակցությունների արդյունքները։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Քուրթուլմուշն այդ մասին ասել է Բաքվում անցկացվող Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանական միության 20-րդ նստաշրջանում։

«Հուսով ենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կպահպանվեն, բանակցային գործընթացը կշարունակի զարգանալ կառուցողական հունով, իսկ Իրանին պարտադրված պատերազմը՝ թե՛ Միացյալ Նահանգների, թե՛ Իսրայելի կողմից վերջնականապես կավարտվի և իր տեղը կզիջի իրական խաղաղությանը»,- հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահը։

Քուրթուլմուշը միաժամանակ ընդգծել է, որ անհրաժեշտ է առավելագույն զգոնություն ցուցաբերել՝ գործընթացի դեմ հնարավոր սադրանքները կանխելու համար։

Նրա խոսքով՝ հատկապես պետք է ուշադրություն դարձնել այն քայլերին, որոնք կարող են խոչընդոտել ձեռք բերված առաջընթացը, այդ թվում՝ Իսրայելի և այլ ուժերի կողմից։

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում