Թուրքիա

Ադրբեջանի նախագահն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի նախագահին

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի նախագահն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի նախագահին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 24-ին ընդունել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:

Ալիևը կարևորել է Քուրթուլմուշի մասնակցությունը Բաքվում անցկացվող Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանական միության 20-րդ նստաշրջանին։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ ապագայում ևս երկրում կանցկացվեն միջոցառումներ Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակում և ընդգծել է իսլամական երկրների միջև կապերի հետագա ընդլայնման կարևորությունը։

Նուման Քուրթուլմուշն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և համաժողովի բարձր մակարդակով կազմակերպման համար:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Բաքվում անցկացվող համաժողովը՝ որպես Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակում գործընկերության ամրապնդման հարթակ։

Կողմերը նշել են, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական ու դաշնակցային հարաբերությունները հաջողությամբ զարգանում են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ միջխորհրդարանական համագործակցության ոլորտում։

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև երկու երկրների օրենսդիր մարմինների համագործակցության և դրա հետագա ընդլայնման հեռանկարները։

Կարդացեք հոդվածը` Españolفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում