Թումանյանի երկերի 10-հատորյակի վերահրատարակությունը նոր փաստեր է ներառելու

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թումանյանի երկերի 10-հատորյակի վերահրատարակությունը կընդգրկի նոր փաստեր ու ծանոթագրություններ: Վերահրատարակությունը՝ Թումանյանի 150-ամյակին ընդառաջ, նախաձեռնել է ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը Հովհաննես Թումանյանի թանգարանի հետ միասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 25-ին կայացած ասուլիսում ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանն ասաց, որ մինչ դեկտեմբեր լույս կտեսնեն առաջին 2 հատորները:

«Ծրագրել ենք վերահրատարակել Թումանյանի երկերի ակադեմիական 10-հատորյակը: Սակայն սա պարզ հրատարակություն չի լինելու: Նախկին հրատարակությունը կազմել էին մեր գրականագիտության լավագույն ուժերը՝ Էդվարդ Ջրբաշյանի գլխավորությամբ: Սակայն դրա լույս տեսնելուց հետո գտնվել են ստեղծագործություններ, որոնք հարկադրաբար հետագա հատորներում են դրվել»,-ասաց Դևրիկյանը:

Նրա խոսքով՝ Թումանյանի 10-հատորյակի հրատարակությունը համընկավ նաև պատերազմի տարիների հետ, և տպագրվեց շատ անշուք և քիչ տպաքանակով: Առաջին հատորը տպագրվեց 70.000 օրինակով, թեև պահանջում էին, որ երկրորդ լրացուցիչ տպագրություն լինի: Իսկ վերջին հատորը նույնիսկ տպագրվեց 400 օրինակով: «Եվ վերահրատարակության նպատակն է նաև ավելի հարուստ ու շատ տպաքանակով հրատարակել այն: Բացի դրանից՝ ի հայտ են եկել նոր փաստեր և ծանոթագրություններ, որոնք ևս պիտի ընդգրկեն նոր հատորներում»,-ասաց նա:

Համեմատելով երկու հրատարակությունները՝ Դևրիկյանը նշեց, որ էական տարբերություն է լինելու հատկապես գիտական ապարատում: Մեկ առ մեկ ներկայացվելու են յուրաքանչյուր հատորում հիշատակված պատմական անձինք: «Ծանոթագրությունները ևս լինելու են ավելի ընդարձակ: Զետեղվելու է նաև յուրաքանչյուր ստեղծագործության համառոտ վերլուծությունը՝ իր ստեղծագործական պատմությամբ»,-ասաց Դևրիկյանն ու հավելեց, որ մինչև հոբելյան չեն ավարտի ամբողջը, սակայն մոտ կեսը լույս տեսած կլինի:

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից