Հասարակական

Երևան-Սևան ավտոճանապարհին կողաշրջված ավտոմեքենայի վարորդը հրաժարվել է հոսպիտալացումից

1 րոպեի ընթերցում

Երևան-Սևան ավտոճանապարհին կողաշրջված ավտոմեքենայի վարորդը հրաժարվել է հոսպիտալացումից

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 24-ին, ժամը 17:03-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ արծվի արձանի մոտակայքում ավտոմեքենա է կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Երևան-Սևան Մ-4 ավտոճանապարհի 19-րդ կմ-ին «Օpel Vectra» մակնիշի 35 SR 717 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1995 թ. ծնված Վ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել գովազդային վահանակին և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդ Վ. Ա.-ն ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նա հոսպիտալացումից հրաժարվել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել ավտոմեքենան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում