Հանրապետությունում ավելացել են գազի պայթյունի դեպքերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատ քաղաքի սկզբնամասում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցած պայթյունի պատճառները պարզ կլինեն համապատասխան փորձագիտական արդյունքները վերջնական լինելու դեպքում: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսին նշեց ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը:

«Այդ պայթյունի պատճառների տեղեկությունները կհաղորդվեն ավելի ուշ, բայց կարող եմ ասել, որ վերջին շրջանում ծավալուն գործընթաց է իրականացվում գազալցակայանների հետ կապված: Այդ զանգվածային ստուգումները մեծ արդյունքներ են տվել»,-ասաց Հովհաննես Խանգելդյանը:

Հանրապետություն այս տարի, ընդհանուր առմամբ, գրանցվել է գազի պայթյունի 11 դեպք, նախորդ տարի այս ցուցանիշը 6 է եղել: Ինչ վերաբերում է կոնկրետ գազալցակայաններին, ապա Հովհաննես Խանգելդյանը նշեց, որ այստեղ դեպքերի ավելացում չկա: Իրականացված ստուգումների շնորհիվ հնարավոր է եղել խուսափել արտակարգ դեպքերից:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 24-ին, ժամը 06:27-ին տեղեկություն է ստացել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի սկզբնամասում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դալար 2 հասցեում գտնվող գազալցակայանում լիցքավորման ժամանակ պայթել է «ՎԱԶ-2106» մակնիշի 51 UM 001 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ 1985 թ. ծնված Կ. Ս.) գազի բալոնը, ինչի հետևանքով աշխատակից Գ. Ա.-ը տեղափոխվել է Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հայերեն

Ձայների հաշվարկն ավարտվել է բոլոր ընտրատեղամասերում. նախնական արդյունքներով խորհրդարան է անցնում 4 ուժ

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար

ԱԺ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները

Իսրայելն ու Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել իրար

Ընտրություններ-2026. 1354 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 50.83 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.51 տոկոսը

Փաշինյանը բացառում է, որ իշխող ուժի ներկայացուցիչները որևէ ձևով ներգրավված լինեն ընտրախախտումների մեջ

Ընտրություններ-2026. 533 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 51.13 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.34 տոկոսը

Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Ադրբեջանի հետ խաղաղությունը, Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի․ Նիկոլ Փաշինյան