Տարածաշրջանային

Ադրբեջանում կինն սպանել է ամուսնուն և 4 տարի շարունակ թաքցրել դին

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանում կինն սպանել է ամուսնուն և 4 տարի շարունակ թաքցրել դին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Գոյգելե շրջանի բնակիչ Այնուրա Գահրամանովան 2013-ին սպանել է իր ամուսնուն` Գիրիհլի Իլհամ Գահրամանովին և 4 տարի շարունակ թաքցրել նրա դին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Գիրիհլի Իլհամ Գահրամանովը կնոջ հայտարարության հիման վրա կատարված որոնողական գործողություններից հետո` 2013թ. հունվարի 26-ից սկսած, ոստիկանության կողմից հայտարարվել էր անհետ կորած:

Կինն ամուսնու դին թաղել է իրենց բակում գտնվող ախոռի հարևանությամբ:

Մահացածի դին ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության, դեպքի հետ կապված հետաքննությունը շարունակվում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում