Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
1 րոպեի ընթերցում

Ազովի ծովում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ հարձակման թիրախ են դարձել «Նատրա» և «Ցիրկոն» բեռնատար ջերմանավերը։
Հաղորդվում է, որ նավերը Թուրքիայից ուղևորվում էին Ռուսաստանի Ռոստովի մարզ՝ հացահատիկ բեռնելու նպատակով։
Ըստ հրապարակումների՝ յուրաքանչյուր նավի ուղղությամբ արձակվել է չորս անօդաչու սարք։
Նախնական տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք եղել են նավերի անձնակազմերի անդամներ։
Միևնույն ժամանակ նշվում է, որ «Նատրա»-ն և «Ցիրկոն»-ը նավարկում էին օտարերկրյա դրոշների ներքո և ուղղակի կապ չունեին Ադրբեջանի հետ։
Դեպքի հանգամանքների վերաբերյալ պաշտոնական մանրամասներ առայժմ չեն հրապարակվել։