Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա՝ ռուսական կողմի հրավերով։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը։
Դեսպանը նշել է, որ այցի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության շրջանակում։
«Քաղաքական երկխոսության ծրագրում, պետությունների ղեկավարների մակարդակով շփումներից բացի, ձեռք է բերվել պայմանավորվածություն մոտ ժամանակներս՝ հուլիսին, Ռուսաստանի կողմի հրավերով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի՝ Մոսկվա աշխատանքային այցի վերաբերյալ», - ասել է Մուստաֆաևը։
Նրա խոսքով՝ այցը կարևոր նշանակություն կունենա երկու երկրների հարաբերությունների զարգացման տեսանկյունից։
«Սա կարևոր իրադարձություն կլինի, կարևոր հանգրվան մեր հարաբերություններում»,-ընդգծել է Ադրբեջանի դեսպանը։