Սպորտ

Արամ Ա-ն ուղերձ է հղել Հ.Մ.Ը.Մ. մարզախաղերի մասնակիցներին

1 րոպեի ընթերցում

Արամ Ա-ն ուղերձ է հղել Հ.Մ.Ը.Մ. մարզախաղերի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուղերձ է հղել Հ.Մ.Ը.Մ. 10-րդ մարզախաղերի մասնակիցներին: «Անցած 100 տարիների ընթացքում Հ.Մ.Ը.Մ.-ն իր աշխարհասփյուռ կառույցներով և անդամներով մեր ժողովրդի կյանքում ունի գերիշխող ներկայություն: Հ.Մ.Ը.Մ.-ն դարձել է մեր ժողովրդի եկեղեցական, բարոյական, մշակույթային արժեքների կրողը: Վստահ եմ, որ 100-ամյակի շեմին Հ.Մ.Ը.Մ.-ն պետք նորովի շարունակի հավաքական ուխտը՝ հավատարիմ մնալով Հայաստանի ծաղկմանը, Արցախի անկախության ամրապնդմանը, Սփյուռքի պահանջատիրական պայքարի զորացմանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իր ուղերձում փաստել է Արամ Ա-ն:

Հ.Մ.Ը.Մ 10-րդ մարզախաղերին մասնակցում են ներկայացուցիչներ 19 երկրներից: Ամենամեծ մասնակցությունն ունի ԱՄՆ արևմտյան թևի թիմը: Մասնակիցների տարիքը սկսվում է 14 տարեկանից և ավարտվում 35-ով: Մարզիկները կմրցեն9 մարզաձևում` ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտզալ, թենիս, ատլետիկա, սեղանի թենիս, լող, շախմատ: Մարզախաղերը կմեկնարկեն հուլիսի 22-ին և կավարտվեն հուլիսի 29-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում