Քաղաքականություն

Ադրբեջանը կրակի տակ է պահել հայկական սահմանամերձ գյուղերը, չնայած Պուտին- Ալիև հանդիպմանը

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը կրակի տակ է պահել հայկական սահմանամերձ գյուղերը, չնայած Պուտին- Ալիև հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման օրը, հաշվի չառնելով խաղաղ կարգավորման ռուսական կողմից ջանքերը, Ադրբեջանը կրկին սադրանքի է դիմել և լարվածություն է ստեղծել Հայաստանի հետ սահմանին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 21-ին ժամը 23:00-ից մինչեւ հուլիսի 22-ի 01:00-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը գնդակոծության է ենթարկել Բարեկամավան գյուղը: «Բարեբախտաբար նյութական և մարդկային կորուստներ չունենք: Ներկայումս իրավիճակը հանգիստ է»,- ասաց Բարեկամավանի գյուղապետ Ջոնիկ Միքայելյանը:

Հուլիսի 20-ին էլ գնդակոծվել էր Չինարի գյուղը, որին պատճառվել էր նյութական հսկայական վնաս:

Հուլիսի 21-ին Սոչիում տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Նրանք քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմաննառնչվող հարցեր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում