Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

Չինարի գյուղին Ադրբեջանի կողմից գնդակոծությունը նյութական հսկայական վնաս է հասցրել


ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը, ինչի հետևանքով գյուղը զգալի նյութական վնաս է կրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանը:

«Հուլիսի 20-ին հակառակորդի գնդակոծությունից վնասվել են մանկապարտեզի տանիքը ու պատերը, երկու բնակելի տուն, ինչպես նաև վառվել է անասնագոմ, որտեղ եղել է խոտի դեզ՝ շուրջ 3 հազար հակ անասնակեր: Գնդակոծության հետևանքով վառվել է գյուղի ջրաղացը: 12 միլիոն դրամի վնաս է հասցվել մեր համագյուղացուն: Հակառակորդի գործողություններից զոհ կամ վիրավոր չունենք»,- ասաց Սաղոյանը:

Նրա խոսքով՝ գյուղի գերեզմանատան մոտակայքում հակառակորդի դիպուկահարները մոտ երկու ժամ փորձել են խոցել մի պատանու, սակայն դա նրանց չի հաջողվել: «Պատանին հասցրել էր ապահով տեղում թաքնվել»,-նշեց գյուղապետը:

Որոշ տեղեկությունների համաձայն հուլիսի 21-ի երեկոյան կրակի տակ է եղել նաև սահմանամերձ Բարեկամավանը:

 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ