Հայաստանն ազատվել է պոլիոմելիտից, մալարիայից, տեղական կարմրուկից ու բնածին կարմրախտից, սակայն նկատվում է լեյշմանիոզ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը վկայագրված է որպես պոլիոմելիտից ու մալարիայից ազատ գոտի ԱՀԿ-ի կողմից: Վերացել են նաև տեղական կարմրուկն ու բնածին կարմրախտային համախտանիշը: Հիվանդությունների վերացումը լայնածավալ միջոցառումների, հատկապես կանխարգելիչ պատվաստումների արդյունք է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ավետիսյանը:

«Հայաստանում նախկինում ունեինք հիվանդություններ, որոնք առկա էին նաև ամբողջ եվրոպական տարածաշրջանում, բայց լայնածավալ աշխատանքների արդյունքում կարողացանք վերացնել դրանք: Հայաստանը ԱՀԿ-ի կողմից 2011-ին ճանաչվել է որպես մալարիայից, իսկ 2002-ից՝ պոլիոմելիտից ազատ գոտի: Պոլիոմելիտի տեղական դեպքեր չեն գրանցվել դեռևս 1995-ից՝ այն դեպքում, երբ աշխարհի մի շարք երկրներում դեռ շարունակվում է արձանագրվել այս հիվանդությունը»,-ասաց Լիլիթ Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ մալարիայի դեպքեր Հայաստանում արձանագրվել են 1994-ից, ինչը մեծ խոչընդոտ էր Հայաստանի տուրիզմի համար: 2006-ից սկսել են լայնածավալ աշխատանքները: 2011-ից միջազգային տուրիստական ուղեցույցներում այլևս չի նշվում, որ Հայաստանում կա մալարիա, ինչը խթան է այս ոլորտի զարգացման համար:

«Մալարիան հիվանդություն է, որը փոխանցվում է հիվանդ մարդուց առողջ մարդուն մոծակների խայթելու արդյունքում: Քանի որ մոծակները ձվադրում են ջրականգերի վրա, այդ պատճառով ՝ չորացրել ենք ջրականգերը, որոնք տնտեսական նշանակություն չունեն: Մեծ աշխատանք են իրականացրել նաև հիվանդների հայտնաբերման և բուժման ուղղությամբ, բնակչությանն ուսուցանել ենք, թե ինչպես պաշտպանվել մոծակների խայթոցից»,-ասաց նա ու հավելեց, որ այդ ուղղությամբ աշխատել է ոչ միայն Առողջապահության նախարարությունը, այլ համագործակցել են այլ կառույցների հետ: Օրինակ՝ նախկին Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ եղել է համագործակցություն՝ Արարատի մարզի ճահճակալած բնակավայրերում մաքրման աշխատանք իրականացնելու համար:

Տեղական կարմրուկի և բնածին կարմրախտային համախտանիշի դեպքեր ևս չեն գրանցվում վերջին տարիներին՝ չնայած, որ լինում են այլ երկրներից բերած դեպքեր:

Սակայն երկրում վերջին 7 տարիներին լեյշմանիոզի ակտիվացում է նկատվում: «Վերջին 5-7 տարիներին Հայաստանում ակտիվացել է լեյշմանիոզը: Գրանցվել է ավելի քան մեկ տասնյակ դեպք: Տասնյակ տարիներ մեր երկրում չէր արձանագրվել լեյշմանիոզ, ակտիվացումը կապված է հարևան երկրներում այս հիվանդության առկայության հետ: Վարակի հիմնական աղբյուրը շնազգիներն են, այն փոխանցվում է, երբ մլակը խայթում է հիվանդ շանը, այնուհետև՝ մարդուն»,-ասաց Լիլիթ Ավետիսյանը:

Այս ուղղությամբ ևս կենտրոնը որոշակի քայլեր է իրականացնում: Մլակները զարգանում են օրգանական աղբի կուտակումների վրա, հետևաբար վերջին տարիներին անընդհատ հորդորում են խուսափել աղբի կուտակումներից: Գյուղատնտեսության նախարարության և միջազգային հանրության հետ համագործակցությամբ ՝ իրականացնում են մարդկանց, ինչպես նաև շնազգիների հետազոտություն՝ հայտնաբերելու վարակված կենդանիներին: Քանի որ այն էնդեմիկ հիվանդություն է, արդեն նպատակային միջոցառումներ են իրականացնում նաև որոշակի տարածքներում: «Լեյշմանիոզը դեռևս շարունակում է հանրային առողջապահական խնդիր մնալ, բայց լայնածավալ աշխատանքների շնորհիվ իրավիճակը վերահսկելի է»,-եզրափակեց կենտրոնի փոխտնօրենը:

Հայերեն English Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը