Սոցիալական հարցեր

Կառավարության մոտ նստացույց անող ընտանիքի անդամները տեղափոխվել են Մարալիկի սոցբնակարան

1 րոպեի ընթերցում

Կառավարության մոտ նստացույց անող ընտանիքի անդամները տեղափոխվել են Մարալիկի սոցբնակարան

Հայաստանի աշխատանքի և բարեկեցության նախարարության միասնական սոցիալական ծառայության ջանքերի շնորհիվ մի քանի օր Կառավարության մոտ նստացույց արած ընտանիքի անդամները տեղափոխվել են  «Օթևան» ՊՈԱԿ-ի Մարալիկի սոցբնակարաններ։  

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարի մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը։  

Հիշեցնենք, որ մի քանի օր կնոջ և 4 երեխաների հետ Կառավարության մոտ նստացույց էր անում Արմեն Եղոյանը, որը պնդում էր, որ դարձել է խաբեության զոհ, ինչի հետևանքով կնոջ և 4 անչափահաս երեխաների հետ հայտնվել է դրսում։

«Աշխատանքի և բարեկեցության միասնական սոցիալական ծառայության ջանքերի շնորհիվ ընտանիքի անդամները տեղափոխվել են «Օթևան» ՊՈԱԿ-ի Մարալիկի սոցբնակարաններ»,- ասաց Կոստանյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում