Մշակույթ

Տեղի է ունեցել «Մեր Երևան» գրքի շնորհանդեսը

1 րոպեի ընթերցում

Տեղի է ունեցել «Մեր Երևան» գրքի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքի «Միրզոյան գրադարան»-ում կայացել է մոսկվաբնակ հեղինակ Աշոտ Ավետիսյանի «Մեր Երևան» գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի խորհրդական Վահագն Վերմիշյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանն ու աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հեղինակ Աշոտ Ավետիսյանը նշել է, որ այս գրքում, ըստ էության, գրի են առնված իր մանկության ու երիտասարդության տարիների Երևանից մնացած վառ հուշերը, որոնք հանձնվում են ընթերցողի դատին: Գրքում ներկայացված են ԽՍՀՄ տարիների Երևանի ավանդույթներն ու մարդկային հարաբերությունները և շատ այլ տեղեկություններ, որոնք ավագ սերնդին հնարավորություն կտան վերհիշելու, իսկ նոր սերնդին էլ՝ տեղեկանալու այդ տարիների Երևանի կենցաղվարության մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում