Սպորտ

«Մխիթարյանը բացահայտում է Հայաստանի տեղը քարտեզի վրա». Marca

1 րոպեի ընթերցում

«Մխիթարյանը բացահայտում է Հայաստանի տեղը քարտեզի վրա». Marca

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական հանրահայտ Marca պարբերականն անդրադարձել է Հայաստանի ազգային թիմի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իսպանական պարբերականը Մխիթարյանին նվիրված հոդվածը վերնագրել է «Մխիթարյանը բացահայտում է Հայաստանի տեղը քարտեզի վրա»: Անդրադարձում իսպանական լրատվականը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ում Մխիթարյանի դերի կարևորության մասին, ինչպես նաև՝ թե որքան մեծ դեր են խաղացել հայ կիսապաշտպանի գոլերը «կարմիր սատանաների» համար Եվրոպայի լիգայում:

Ըստ Marca-ի, Մխիթարյանը կարող է հավակնել Եվրոպայի լիգայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում