Մինսկի խմբի համանախագահները վերահաստատում են ԼՂ խնդիրը բացառապես բանակցություններով լուծելու անհրաժեշտությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինսկի խմբի համանախագահները ևս մեկ անգամ վերահաստատում են, որ արցախա-ադրբեջանական խնդրի կարգավորումը հնարավոր է բացառապես բանակցությունների միջոցով: Հայկական կողմը ևս վերահաստատում է իր դիրքորոշումը՝ առանց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացման, անհնար է առաջընթաց ապահովել բանակցություններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 12-ին կայացած ասուլիսում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման առթիվ այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի՝ երեկ տեղի ունեցած հանդիպման արդյունքների վերաբերյալ առանձնացրել եմ 3 կարևոր կետ: Համանախագահները ևս մեկ անգամ վերահաստատում են բացառապես բանակցությունների միջոցով խնդրի կարգավորումը, երկրորդ՝ հայկական կողմը ևս վերահաստատում է իր դիրքորոշումը, որ առանց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացման անհնար է առաջընթաց ապահովել բանակցություններում, և Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական մոտեցումներն ու գործնականում չի իրականացնում պայմանավորվածությունները»,-ասաց Շարմազանովը:

Նրա կարծիքով՝ հայկական կողմը պետք է շարունակի իր կոշտ դիրքորոշումը: «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 18-ին ԱԺ-ում հստակ նշեց, որ ամենակարևորն Արցախի քաղաքացիների անվտանգության ապահովումն է, և երկրորդ՝ խնդիրը պետք է լուծվի Արցախի քաղաքացիների ամբողջական, ազատ կամարտահայտության իրացման ճանապարհով»,-նշեց Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ մյուս կողմից միջազգային հանրությունը և առաջին հերթին համանախագահ երկրները պետք է համոզման կամ ճնշման ճանապարհներ փնտրեն՝ ազդելու Ադրբեջանի վրա, որպեսզի կատարի այդ պայմանավորվածությունները: Շարմազանովը կարևորեց նաև համանախագահ երկրներից մեկի՝ ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության խիստ գնահատականը՝ ազգությամբ հայ Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանում վայրի վերաբերմունքի առնչությամբ: «Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը ցանկանում էր նոր բանակցային կետից սկսել, որը նրան չհաջողվեց, և Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն Ադրբեջանի անհաջողությունն էին, որովհետև վստահության մեխանիզմների անհրաժեշտությանը հայկական կողմը մշտապես կողմ է արտահայտվել, իսկ մեկ տարի անց չունենք առաջընթաց»,-եզրափակեց ԱԺ փոխխոսնակը:

Հայերեն English Русский

Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը