Հայաստանն ու Սփյուռքը միասին ավելի մեծ հնարավորություն ունեն հասնելու համազգային նպատակներին. Արա Բաբլոյան
2 րոպեի ընթերցում

«Հայաստանում անցկացրած օրերին դուք հնարավորություն եք ունենում անմիջականորեն ճանաչել հայրենիքը, որի մասին ձեզանից ոմանք, միգուցե, գիտեին ընդամենը ծնողների, բարեկամների պատմածներից կամ հեռուստացույցից ու համացանցից»,- նշել է Արա Բաբլոյանը՝ կարեւորելով, որ այս այցով, հայրենիքը ճանաչելով՝ նրանք դառնում են Հայրենիք-Սփյուռք կամրջի հուսալի հենասյուներից մեկը. հետեւաբար, «Արի տուն»-ն իսկապես հայրենանպաստ ու հայամետ ծրագիր է:
ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ արիտունցիների կապը հայրենիքի հետ ավելի կսերտանա, իսկ նրանք կլինեն Հայաստանի դեսպաններն իրենց երկրներում եւ Սփյուռքի դեսպանները՝ Հայաստանում:
Համերգի ավարտից հետո խորհրդարանի ղեկավարը ՀՀ սփյուռքի նախարարի հետ մասնակցել է նաեւ հրաժեշտի խարույկի վառման արարողությանը, շուրջպար բռնել եւ լուսանկարվել արիտունցիների հետ: