Պուտինը և Մեդվեդևը շնորհավորել են Կարեն Շահնազարովին և ընդգծել նրա հսկայական ներդրումը կինոյի զարգացման գործում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ են հղել Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Կարեն Շահնազարովին ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ:

«Հսկայական ստեղծագործական ներուժը, բացառիկ կազմակերպչական որակները թույլ կտան Ձեզ հաջողությամբ զբաղվել յուրաքանչյուր գործով, ունենալ անձնական ներդրում հայրենական մշակույթի հիանալի ավանդույթների պահպանման և զարգացման գործում»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը, նշել է Վլադիմիր Պուտինը: ՌԴ նախագահը Կարեն Շահնազարովին մաղթել է առողջություն, ոգեշնչում և նախատեսած ծրագրերի իրականացում:

Իր հերթին Դմիտրի Մեդվեդևն ընդգծել է, որ առանց Կարեն Շահնազարովի, ով ունի մեծ տաղանդ, հնարավոր չէ պատկերացնել հայրենական կինոմատոգրաֆը: «Դուք, ինչպես որևէ մեկը, գիտեք ինչպես ստեղծել իրական կինոհիթ»,- ՌԴ կառավարության կայքն է մեջբերել Մեդվեդևի խոսքը: Ռուսաստանի վարչապետն ընդգծել է, որ Շահնազարովի ֆիլմերը հետաքրքրությամբ են պատմում ընկերության և սիրո, կյանքի ու երջանկության մասին: «Եվ դրա համար էլ նրանք աչքի են ընկնում պրոֆեսիոնալ հեղինակավոր մրցանակներով, ու ամենագլխավորը, հեռուստադիտողների հսկայական սիրով»,- շեշտել է ՌԴ վարչապետը:

Ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ Կարեն Շահնազարովին շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն և նորանոր ստեղծագործական նվաճումներ:

Հայերեն Русский

Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո

Ըմբիշ Սամվել Տերտերյանը դարձել է Մ20 տարեկանների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին

Իրաքը գնահատել է Սիրիայի տարածքով անցնող և Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղի արժեքը

ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ Ճանապարհային դեպարտամենտը յուրաքանչյուր տարի Գյումրիում նախատեսում է նորոգել 25 կիլոմետր ճանապարհ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտ

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը Նեթանյահուին մեղադրել է Գազայում կարգավորման գործընթացը տապալելու փորձի մեջ

ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք, որոնց հետևանքով պետությանը հասցվել է 1,4 միլիարդ դրամի վնաս

Ստուգումներ են ընթանում «Արտ Լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում. երկուսում հայտնաբերվել են խախտումներ