ՄԱԿ-ը կոչ է արել ԼՂ հակամարտող կողմերին վերադառնալ բանակցային սեղանի շուրջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպությունը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շփման գծում բռնության նոր դեպքերի գրանցման առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին խոսել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուջարիկը:

«Ինչպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է 2017 թվականի հունիսի 22-ի հայտարարության մեջ՝ մենք բոլորս մեծապես անհանգստացած ենք անվտանգության վիճակի վատթարացմամբ, այդ թվում և շփման գծում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության ավելի լայն շրջանում հրադադարի ռեժիմի խախտումների առնչությամբ»,- Նյու Յորքում ասել է Դյուջարիկը:

Նա ընդգծել է, որ իրենք ի գիտություն են ընդունել և հայտարարել են, որ աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությանը՝ կապված հուլիսի 4-ին Ֆիզուլիի շրջանի Ալխանլի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման հետ, որը մարդկային զոհերի, այդ թվում և քաղաքացիական անձանց մահվան պատճառ է դարձել: «Մենք կոչ ենք անում կողմերին զերծ մնալ ցանկացած ռազմական գործողությունից և խստորեն հորդորում ենք նրանց անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և հետագա բռնությունը կանխելու նպատակով: Ամենասեղմ ժամկետներում բանակցային սեղանի շուրջ բարի կամքով վերադառնալը միակ ճանապարհն է՝ լուծելու այս երկարատև ու վտանգավոր հակամարտությունը»,- ասվում է մամուլի խոսնակի հայտարարության մեջ:

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում