Ցեղասպանությունից մազապուրծ հայերի լուսանկարները զետեղվել են Հրազդան Թոքմաջյանի պատկերագրքում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԲԸՄ Հալեպի Մ.Սարյանի անվան ակադեմիայի տնօրեն Հրազդան Թոքմաջյանի «Անապատի տխուր մեղեդին. պետուին հայերը Նուրհան Պալեանի լուսանկարներում» եռալեզու պատկերագրքում առաջին անգամ ամբողջությամբ ներկայացվել է Սիրիայի Դեր-Զոր քաղաքին նվիրված նկարաշարը, որում պատկերված են Ցեղասպանությունից փրկված և անապատի բեդուինների միջավայրում ապրած հայերը: Պատկերագրքի շնորհանդեսն անցկացվեց հունիսի 26-ին ՀԲԸՄ դահլիճում:

«Այս լուսանկարներն ինձ փոխանցել է հեղինակի կինը՝ Վարդանուշ Պալեանը: Կան հրաշալի նկարներ, որոնք ոչ միայն փաստագրական նշանակություն ունեն, այլև գեղարվեստական մեծ արժեք են ներկայացնում, խորհրդանշական իմաստ ունեցող լավ գործեր կան»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հրազդան Թոքմաջյանը:

Նրա խոսքով՝ ի սկզբանե պարզ էր, որ օրիգինալ նկարները տեղ են գտնելու ցեղասպանության թանգարանում, բայց պետք էր նաև հրատարակել դրանք, որ շատերը տեսնեն:

«Պատկերագիրքը երեք լեզվով է՝ հայերեն, անգլերեն, արաբերեն: Հայերենը պարտադիր պետք է լիներ, քանի որ մերն է, անգլերենը թույլ կտա այն հասանելի դարձնել միջազգային հարթակում, իսկ արաբերենը հնարավորություն կտա արաբներին հետաքրքրվել ու կարդալ արաբացած հայերի մասին»,-ընդգծեց Թոքմաջյանը:

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանն ասաց, որ մինչ պատկերագրքին ծանոթանալը իրեն հայտնի էին ցեղասպանությունից հետո փրկված բռնի հավատափոխ հայեր, ծպտյալ հայեր և աշխարհասփյուռ հայեր: «Պարզվեց, որ ունեցել ենք նաև բեդվին հայեր: Մենք ասես նոր հայացքով ենք ընկալում այն վիթխարի արհավիրքը, որը կախվեց մեր գլխին: Կարծում եմ՝ պետք է ետ դառնանք դեպի մեր ինքնությունը, մեր արմատները, հզորանանք ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր դեռ ուզում են ոչնչացնել մեզ»,-եզրափակեց Սրապիոնյանը:

Շնորհանդեսին ներկայացվեց կարճ տեսաֆիլմ-հարցազրույց, որտեղ Վարդուհի Պալեանը պատմում էր ցեղասպանություն ապրած իր նախնիների, ընտանիքի մասին: Հարցազրույցը 15 տարի առաջ իրականացրել է լրագրող, հեռուստահաղորդավար Արթուր Բախտամյանը:

Հայտնի լուսանկարիչ Նուրհան Պալյանը 1936-1958 թվականերին ապրել է Սիրիայի Դեր-Զոր քաղաքում, որտեղ էլ լուսանկարել է Ցեղասպանությունից ողջ մնացած հայերին:

Միջոցառումն անցկացվեց ՀՀ սփյուռքի նախարարության և ՀԲԸՄ հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան